Հայտնի են 2020 թվականի ամենասպասվող ֆիլմերը

IMDb կայքը հրապարակել է 2020 թվականի ամենասպասվող ֆիլմերի ցուցակը: Այս մասին հայտնել Է Screen Rant-ը:

Դրա հիմքում դրվել են ոչ թե օգտատերերի գնահատականները, այլ Էջերի դիտումների տվյալները և ժողովրդականության ցուցանիշները, որոնք տրամադրվել են IMDbPro պորտալի կողմից:

Առաջատարների եռյակում են «Գիշատիչ թռչունները», «Սոնիկը կինոյում» և «Թոփ Գան. Մևերիք» ֆիլմերը: Չորրորդ և հինգերորդ տեղերում են «Մեռնելու ժամանակը չէ» և «Սևազգեստ այրին» կինոնկարները: Ցուցակում նաև տեղ են գտել «Մուլան», «Հրաշք-կինը. 1984», «Ավազաբլուր», “King’s Man. սկիզբ» և «Ֆորսաժ 9» ֆիլմերը։