Հայտնի է «Միսս Ամերիկա» մրցույթի հաղթողի անունը

«Միսս Ամերիկա» մրցույթը հաղթել է կենսաքիմիա ուսումնասիրող ուսանողուհի Քամիլ Շրայերը: Այս մասին հայտնել է Time հանդեսը: Քամիլը, ով Վիրջինիայի նահանգից է, ավարտել է բակալավրիատը կենսաքիմիայի եւ համակարգային կենսաբանության ծրագրի գծով: Բացի այդ, նա պլանավորում է գիտական աստիճան ստանալ դեղագործության բնագավառում:

Ուսումնառության ասպարեզում ձեռքբերումներն աղջկան օգնել են նաև հաղթել տաղանդների մրցույթում՝ ստուգատեսի առանձին մասում, որի շրջանակում նա ցուցադրել է ջրածնի գերօքսիդի կատալիտիկ քայքայումը: Քոննեքթիքութի նահանգում անցկացված մրցույթի մասնակիցները պայքարում էին 50 հազար դոլարի չափով դրամական մրցանակի և մեկ տարվա ընթացքում որպես միսս Ամերիկա աշխատելու հնարավորության համար՝ սոցիալական նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:

Անցյալ տարի մրցույթի կազմակերպիչները հայտարարել էին, որ դադարելու են կանանց գնահատել բացառապես նրանց արտաքինով և, մասնավորապես, չեղարկել են լողազգեստներով դեֆիլեն։

https://twitter.com/virginia_tech/status/1207868758972420098?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1207868758972420098&ref_url=https%3A%2F%2Fwww.bbc.com%2Fnews%2Fworld-us-canada-50862408