«Քայլող մեռյալները» սերիալի նկարահանումների ժամանակ մահացած դերասանի ընտանիքը կստանա 8,6 միլիոն դոլար

Դերասան Ջոն Բերնեքերը մահացել է 2017 թվականին՝ «Քայլող մեռյալները»  սերիալի նկարահանումների ժամանակ 6 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից: Այդ հեռուստանախագծում նա հանդես էր գալիս որպես կասկադյոր, երիտասարդը ցանկանում էր վաստակած գումարը ծախսել ուսման վարձը վճարելու համար:

Ատլանտայի երդվյալ ատենակալների դատարանը որոշում է կայացրել մահացած կասկադյորի հարազատներին հատկացնել 8,6 միլիոն դոլարի չափով փոխհատուցում: Դերասանի հետ կատարված դժբախտ պատահարը մեծ ցավ պատճառեց նրա ընտանիքին: 2018 թվականին նրա մայրը՝ Սյուզան Բերնեքերը, դատական հայց էր ներկայացրել AMC մալուխային հեռուստաալիքի դեմ:

Դատական գործընթացի արդյուքնում պարզ էին դարձել մի քանի տհաճ մանրամասներ: Երիտասարդ տղան մահացել էր այն պատճառով, որ 6 մետրից ընկնելուց հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց 30 րոպե անց: Երիտասարդի մայրը հավատացած է՝ եթե նկարահանման հրապարակում հերթափոխեր շտապ օգնության մեքենա, նրա որդուն հնարավոր կլիներ փրկել: