Ջենիֆեր Լոպեսի 74-ամյա մայրիկը պայթեցրել է դահլիճը (տեսանյութ)

Ջենիֆեր Լոպեսի էներգիային ու շարժունակությանը միայն նախանձել կարելի է: 50 տարեկանում նա դեռ չափազանց պլաստիկ է ու ճկուն: Օրեր առաջ դերասանուհին բացահայտել է գաղտնիքը: Պարզվում է՝ այդ ամենը լավ գեների շնորհիվ է:

Իր համաշխարհային շրջագայության ժամանակ երգչուհին բեմ է հրավիրել մայրիկին, ով այդ օրը 74-ամյակն է նշել: Մայրիկը՝ Գվադելուպեն իր դինամիկ ռիթմերով գերել է ներկաներին:
Այդ ելույթից հետո երգչուհու մայրիկը ձեռք է բերել հազարավոր երկրպագուներ, նրա ինստագրամյան հետևորդների թիվը տասնապատկվել է։

Լրագրողների հետ հարցազրույցում Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ ամբողջ կյանքի ընթացքում մայրը եղել է այն մարդը, ում նա երազել է նմանվել։
«Երբ ինձ ասում են, որ ես նման եմ իմ մայրիկին, ես այդ խոսքերը համարում եմ աշխարհի լավագույն հաճոյախոսությունը»,-ասել է Լոպեսը։

https://www.instagram.com/p/B5_GXiRpt4_/?utm_source=ig_embed