Մահացել է Mama Cax-ը, ով Ռիհաննայի ցուցադրությունների աստղն էր

30-ամյա մոդել Կակսմի Բրուտուսը, որը հայտնի է Mama Cat մականվամբ, մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում։
Դեռ մեկ շաբաթ առաջ իր ինստագրամյան էջում գեղեցկուհին կիսվել էր երկրպագուների հետ՝ ասելով, որ սարսափելի ցավեր ունի որովայնի հատվածում։

Յուրահատուկ գեղեցկուհին ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում։ Դռռ 14 տարեկանում նրա մոտ ախտորոշել են քաղցկեղ, սակայն իր ոտքը մոդելը կորցրել է որովայնի անհաջող վիրահատության պատճառով։
Նա երբեք չի հուսահատվել և հավատացել է, որ կկարողանա հասնել իր երազանքերին։

Աղջիկը համագործակցել է աշխարհի ամենահեղիանակավոր ու անվանի բրենդների հետ՝ Jag Models, Becca Cosmetics, Olay, Chromat և այլն։
Mama Cax-ը մասնակցել է Ռիհաննայի Savage x Fenty բրենդի ցուցադրությանը, ինչից հետո էլ նա մեծ ճանաչում ու միլիոնավոր երկրպագուներ ձեռք բերեց։ Ռիհաննան առաջինների թվում էր, ով մեկնաբանեց մոդելի մահվան լուրը։