Ամանորի գիշերը Առաջին ալիքի եթերում կցուցադրվի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Չվերթ N1» ֆիլմը:
Սա իրական պատմություն է․․․ Ամեն տարի «Հայփոստը» ստանում է Ձմեռ պապին ուղղված նամակներ՝ հիմնականում բջջային հեռախոսների խնդրանքներով, բայց այս տարի փոստատարը նկատում է մի անսովոր խնդրանք և սկսում է Ամանորի հրաշքը։
Առաջին ալիքը, Ձմեռ պապը և մեր բոլոր ընկերները հավաքվում են՝ իրագործելու «Չվերթ համար մեկ» գործողությունը։
Տարեմուտի գիշերը իրականություն է դառնում անհավանական, զվարճալի ու երաժշտական արկածը՝ հանուն ընտանիքի, նպատակների և միասնության։
Ֆիլմում նկարահանվել են Սոս Ջանիբեկյանը, Հերմինե Ստեփանյանը, Աշոտ Ղազարյանը, Առնո Սարգսյանը, Խորեն Լևոնյանը, Արամ MP3-ը, Գաբի Գալոյաըն, Ներսես Ավետիսյանը, Սոնա Շահգեդյանը, Վյաչեսլավ Շամիրյանը և շատ ուրիշներ։









