Անաստասիա Զավորոտնյուկն Ամանորը հիվանդանոցում կդիմավորի

Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը Նոր տարին կդիմավորի հիվանդանոցում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն՝ հղում անելով Mash Telegram ալիքին:
Ալիքի տեղեկություններով՝ բժիշկները չեն կարող դերասանուհուն տուն թողնել ծանր վիճակի պատճառով: Նշվում է, որ Զավորոտնյուկի հարազատները խնդրել էին թույլ տալ իրեն ամանորյա տոներին տանը լինել, ինչպես շատ ուրիշ հիվանդների ավելի վաղ նման թույլտվություն է տրվել:

Միևնույն ժամանակ նշվում է, որ հարազատները կկարողանան այցելել դերասանուհուն ցանկացած ժամանակ:
Հիշեցնենք, որ դերասանուհու առողջական վիճակի վատթարացման մասին լուրերն առաջին անգամ հաղորդվել էին օգոստոսին, իսկ սեպտեմբերի կեսերին հայտնի էր դարձել նրա հոսպիտալացման մասին: Թեև ախտորոշումը պաշտոնապես չի հաղորդվում, նշվում է, որ Զավորոտնյուկը պայքարում է ծանր հիվանդության դեմ: