Քիմ Քարդաշյանը գայթակղիչ տեսքով է ներկայացել ամուսնու «Մարիամ» օպերայի նյույորքյան պրեմիերային (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ մեկնել է Նյու Յորք, որտեղ կայացել է նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի «Մարիամ» օպերայի պրեմիերան:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հատուկ այս առիթով 39-ամյա գեղեցկուհին կրել է բաց մարմնագույն թավշյա զգեստ, որն ազդրի հատվածում տպավորիչ բացվածքի շնորհիվ ցուցադրել է Քարդաշյանի գրավիչ բարեմասնությունները:

Նշվում է, որ նյույորքյան պրեմիերային ներկա են եղել նաև զույգի չորս երեխաներից երկուսը՝ Նորթն ու Սենթը:
Քանյե Ուեսթի «Մարիամ» օպերայի պրեմիերան կայացել էր մի քանի շաբաթ առաջ Մայամիի Art Basel ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակում: