«Forbes»-ը ներկայացրել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների եռյակը

«Forbes» ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցանկը, որի առաջին հորիզոնականն այս տարի գլխավորում է ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ն, ում ունեցվածքը կազմում է  950 միլիոն դոլար: Ռեփերը բազում ամսագրերում գլխավորել է նաև ամենից շատ գնումներ կատարող աստղերի ցուցակը:

Վերջինս միայն ճարմանդների վրա կարող է ծախսել 250-300 հազար դոլար, սակայն ռեփերը նաև ակտիվ զբաղվում է  բարեգործությամբ: Նա Beats Electronics աուդիոսարքավորումներ արտադրող ընկերության համահիմնադիրն է, որը 2014 թվականին գնել է Apple-ը:

Երկրորդ հորիզոնականում ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկն է՝ Թեյլոր Սվիֆթը, ում ունեցվածքը կազմում է 825 միլիոն դոլար:
Հաջողակների եռյակը փակում է Բեյոնսե՝ 685 միլիոն դոլար ունեցվածքով:

 

Dr. Dre

 

Թեյլոր Սվիֆթ

Բեյոնսե