Շակիրան՝ իր առողջական լուրջ խնդիրների և Ժերար Պիկեի հետ հարաբերությունների մասին

Շակիրան լրագրողների հետ զրույցում խոսել է՝ պատմելով Ժիրար Պիկեի հետ հարաբերությունների, իր առողջական լուրջ խնդիրների և Ամանորի երազանքի մասին:
Երգչուհին խոստովանել է, որ 2017 թվականին, երբ բժիշկներն իր ձայնային կապանների մեջ արյունազեղումներ ախտորոշեցին, կյանքն ամբողջովին փոխվեց: Այդ շրջանում բոլոր փորձությունները վերապրել նրան օգնել է հենց սիրելի տղամարդը:

«Ես արթնանում էի ամեն առավոտ և հիշում էի, որ այլևս ձայն չունեմ: Արդեն չգիտեի՝ ինչպես շարունակել ապրել, բայց երեխաներս ու ամուսինս ոգևորում էին ինձ: Ժերարը համբերատար տանում էր իմ բոլոր հիստերիաներն ու անում էր ամեն բան, որպեսզի ես ինձ երջանիկ զգամ»,- պատմում է Շակիրան:

Պապարացիները զույգին օրեր առաջ նկատել են Մայամիում ջերմ զբոսնելիս:
Ավելի վաղ երգչուհին խոստովանել էր, որ իր ու ընտանիքի համար այս տարի Ձմեռ պապից միայն առողջություն է խնդրել, որովհետև մնացած բարիքներն Աստված արդեն նրանց ուղարկել է: