Ամանորը միլիոնատերերի կղզում. որտե՞ղ է նշելու տոները Ռիտա Օրան

Երգչուհի Ռիտա Օրան Ամանորը որոշել է նշել ֆրանսիայում՝ Սեն Բարտելեմի հանգստավայրում, որն անվանում են «միլիոնատերերի կղզի»:

Հիշեցնենք, որ Օրան ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկն է և լրագրողների հետ հարցազրույցում հանդես է եկել բավականին համարձակ հայտարարությամբ:
«Տեսնելով, որ ամենաբարձր վարձատրվող աստղն այս տարի Թեյլոր Սվիֆթն է՝ ես որոշեցի, որ 2020 թվականին ինքս կարժանանամ այդ անվանակարգին: Շնորհակալ եմ նրան մոտիվացիայի համար»,- ասել է Օրան:

Երգչուհին կիսվել է հանգստից սեքսուալ լուսանկարներով: Օրան պատմել է լրագրողներին, որ Ամանորի կապակցությամբ իր համար շքեղ զբոսանավ է գնել, որի արժեքը կազմում է 500 հազար դոլար: Գեղեցկուհին խոստովանել է, որ նման նվերի մասին վաղուց էր երազում:
«Ցանկալի կլիներ ստանալ այն տղամարդու կողմից, բայց ինչ արած»,- կատակել է Ռիտա Օրան:

Ավելի վաղ գեղեցկուհին երկրպագուների հետ կիսվել էր իր դիետայով ու խոստովանել, որ ստիպված է միշտ հետևել խիստ սննդակարգերի, որովհետև իր մոտ գիրանալը ստացվում է շատ հեշտ, իսկ նիհարելը՝ սարսափելի դժվար: