Մրայա Քերիի երեխաների նախկին դայակը դատի է տվել երգչուհուն

Ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի երեխաների նախկին դայակը դատի է տվել երգչուհուն։

Սուրբ Ծննդի նախօրեին հանրահայտ երգչուհու նախկին աշխատակցուհի Մարիա Բուրգուեսը դատի է տվել Մրայա Քերիին՝ լավ չվճարելու և ընդմիջումների համար բավարար ժամանակ չտրամադրելու համար:
Մարիան, ով երգչուհու մոտ աշխատել է 2017-2018 թվականներին, խնամել է Մրայայի երկվորյակ երեխաներին:

Սակայն, ըստ ստացված դատական փաստաթղթերի, որոնք հրապարակվել են TMZ-ում, Մարիան պնդում է, որ իրեն բավարար չեն վճարել այն աշխատանքի համար, որը նա ստիպված է եղել կատարել:
Նրա կարծիքով՝ երգչուհին պարտավոր է փոխհատուցել իրեն, քանի որ 4 ժամ անընդմեջ աշխատելուց հետո թույլ չի տվել անգամ 10 րոպեանոց ընդմիջում անել:

Աշխատակցուհին պնդել է, որ իրեն աշխատանքից հեռացրել են այն բանից հետո, երբ բողոքել է Մրայայի թիկնապահներից մեկի վատ վարքագծի համար: