Ամանոր 2020. Արմենիա TV-ի աստղային հյուրերն ու Նոր տարվա շոու ծրագիրը (լուսանկարներ)

Արմենիա TV-ում  Նոր տարվա գիշերը կլինի տոնական շոու ծրագիր, որի շրջանակում կներկայանան հայկական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները:

Լինելու է Ամանորի համերգային մեծ շոու ծրագիր, որտեղ իրենց հիթային ու տարվա ընթացքում սիրված դարձած կատարումներով կներկայանան հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Սոնա Ռուբենյան, Արամ MP3, Նունե Եսայան, Սոֆի Մխեյան, Կամո Սեյրանյան, Կամիլ, Քրիստինե Պեպելյան, Սիլվա Հակոբյան, Զարուհի Բաբայան, Հայկո, Անահիտ Սիմոնյան և շատ ու շատ այլ սիրված կատարողներ:

Համերգային շոու ծրագիրը համեմված է լինելու Արմենիա TV-ի տարբեր նախագծերի աստղերի հումորային մանրապատումներով և սկետչերով։

Շոու ծրագիրը նաև կունենա ոչ պակաս հայտնի հաղորդավարներ։ Երեկոյի ամբողջ ընթացքում շոուն կվարեն Նազենի Հովհաննիսյանն ու Վաչե Թովմասյանը, Արտակ Վարդանյանն ու Դիանա Մալենկոն, Դիանա Գրիգորյանն ու Կարեն Ասլանյանը, Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, ինչպես նաև Նաստասյա Գոլովկոն և Սուրեն Փահլևանյանը։