Մահացել է «September» հիթի և «Ընկերները» սերիալի սաունդթրեքի հեղինակը՝ Ալի Ուիլիսը

Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում դեկտեմբերի 25-ին՝ առավոտյան, կյանքից եհռացել է Ալի Ուիլիսը, ով ավելի շատ ահյտնի է որպես «September» կուլտային հիթի և «Ընկերները» սերիալի սաունդթրեքի հեղինակ:
Երգահանն արդեն մի քնաի ամիս է, ինչ բուժվում էր Ֆրանսիայում: նա օրերս էր եվրադարձել Լոս Անջելեսի: Սրտի հետ խնդիրներն առաջացել ենդ եռ 2014 թվականին: Ալի Ուիլիի մահացել է սրտի հանկարծակի կանգի պատճառով:

1986թվականին Ալին «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Ոստիկանը Բևեռլի Հիլզից» կատակերգական մարտաֆիլմի սաունդթրեքի համար, որում գլխավոր դերը կատարում էր Էդի Մերֆին։
10 տարի անց Ուիլիսն առաջադրվել է «Էմմի» մրցանակի «I’ll Be There for You» երգի համար, որը հնչում է «The Rembrandts» խմբի կատարմամբ և որը դարձել է «Ընկերները» կուլտային սերիալի սաունդթրեքը։

2016թվականին կոմպոզիտորը ևս մեկ «Գրեմմի» մրցանակ է ստացել։ Այս անգամ մրցանակի է արժանացել «Դաշտերի մանուշակագույն ծաղիկները» բեմադրության համար գրված երաժշտությունը, որը ստեղծվել էր Էլիս Ուոքերի համանուն վեպի հիման վրա։
Նրա մահվան լուրն իմանալուն պես դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն իր ցավակցություններն է հայտնել հայտնի երգահանի ընտանիքին՝ ասելով, որ Ալի Ուիլիսը իրեն ծանոթ ամենատաղանդավոր, բարեհամբույր ու անկեղծ մարդկանցից էր: