Դերասանուհի Հիլարի Դաֆն ու երաժիշտ Մեթյու Կոման իրենց հարսանիքից լուսանկարներ են հրապարակել

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Հիլարի Դաֆը և երաժիշտ Մեթյու Կոման Ինստագրամ սոցիալական կայքի իրենց էջում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հարսանիքից լուսանկարներ են հրապարակել:

32-ամյա դերասանուհին այս հատուկ օրվա համար ընտրել է դիզայներ Ջեննի Պեքհեմի հեղինակած զգեստը, իսկ ահա արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում` իրենց տան ետնաբակում:

Հիլարի Դաֆը փոքրիկ դստեր` Բենքսի հետ քայլելով մոտեցել է ամուսնուն: Երգչուհին խոստովանել է, որ փոքրիկը սկզբում լացել է, սակայն դուռը բացելուն և հորը տեսնելուն պես ամեն բան փոխվել է:

Խոսելով զգեստի ստեղծման մասին` նա նշել է, որ ցանկացել է արտահայտիչ, սակայն նուրբ կերպար ստանալ: Աստղի խոսքով` ամուսինը պարզ մարդ է, և վերջինիս այդ հատկանիշը նա շատ է գնահատում, ուստի փորձել է այնպիսի զգեստ ընտրել և այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին որ Մեթյուն կցանկանար իրեն տեսնել հարսի կերպարում:

Նա հրապարակած վերջին լուսանկարին կից գրել է, որ շատ է ափսոսում, որ այդ օրն այդքան արագ է անցել: Աստղերի բազհամազար երկրպագուները շնորհավորել են զույգին և հիացմունքի խոսքեր շռայլել նրանց հասցեին: