Կյանքից հեռացել է անվանի ռուս ռեժիսոր և դերասանուհի Գալինա Վոլչեկը

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 87 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գալինա Վոլչեկը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Դեկտեմբերի 24-ին հայտնի էր դարձել, որ ռեժիսորը անհապաղ հիվանդանոց է տեղափոխվել թոքերի բորբոքման պատճառով։ Նախօրեին լրատվամիջոցները հաղորդել էին նրա վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Գալինա Վոլչեկը ծնվել է 1933-ի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում, հայտնի ռեժիսոր և կինոօպերատոր Բորիս Վոլչեկի և սցենարիստ Վերա Մայմինայի ընտանիքում:

Հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում ՝ «Դոն Կիխոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Լիր արքա» և այլն։