Ինչո՞ւ է Մրայա Քերին համարվում ամենագծուծ աստղը

Աշխարհահռչակ երգչուհի Մրայա Քերին համարվում է ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը: Նրա մասնակցությամբ մեկ գովազդային հոլովակի արժեքը կարող է գերզազանցել 250-350 հազար դոլարը:
Գեղեցկուհին վերջերս տուն է գնել Ֆրանսիայի «միլիոնատերների կղզում»՝ Սեն Բարտելեմի հանգստավայրում: Նրա շքեղ առանձնատան արժեքը կազմել է 3 միլիոն դոլարից ավեի:

Երբ երգչուհին համերգով հանդես էր գալիս Ատլանտիկ Սիթիում,  նա կանգ է առել Hard Rock Hotel & Casino-ում և որոշել օմար, տապակած հավ, սթյեք, սաղմոն, ծովախեցգետնով թխվածք, պաստա և աղցան պատվիրել։

Page Six-ի հաղորդմամբ՝ 493,67 դոլար արժողությամբ ընթրիքի համար գծուծ միլիոնատերը թեյավճար չի թողել։ Պարբերականը նշում է, որ Քերիի օգանականը վերցրել է ամբողջ մանրը։ Խոհարարներից մեկը Page Six-ին հայտնել է, որ շեֆ-խոհարար Ուիլյամ Սավարեզեն վիրավորվել է. նա շատ է ձգտել գոհացնել երգչուհուն…
Այս պատմության հանրայնացումից հետո Մրայա Քերիի ինստագրամյան էջը հեղեղվեց երկրպագուների քննադատություններով, իսկ լրատվամիջոցներում նրա մասին խոսելիս հաճախ են հիշատակում այս պատմությունը: