Եվգենի Պետրոսյանի և երիտասարդ կնոջ յուրահատուկ հանգիստն ու սուրբծննդյան ընթրիքը

Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջ հետ այս տարի Սուրբ ծնուդը նշել է Մյունխենում: Հումորիստը կնոջ հետ այժմ գտնվում է տեղի ամենաթանկարժեք ու լավագույն հյուրանոցներից մեկում:
Իր հերթին Եվգենի Պետրոսյանի երիտասարդ սիրուհին ինստագրամյան էջում ակտիվ կիսվում է հանգստից գեղեցիկ լուսանկարներով՝ չմոռանալով նաև ներկայացնել յուրահատուկ ճաշացանկը:

Այսօր Տատյանա Բրուխունովան իր միկրոբլոգում հրապարակել է միդիաներից ու ծովամթերքներից բաղկացած ընթրիքը: Նման համեղ ընթրիքի համար Պետրոսյանը ծախսել է 1500-2000 դոլար:
Լրատվամիջոցների հետ զրույցում Տատյանա Բրուխունովան նաև պատել է, որ սիրում է կրել բրենդային, որակյալ ու ոճային հագուստ ու խոստովանել է, որ նման հագուստ ձեռք բերելու համար նա բավականին շատ գումար է ծախսում:

Հիշեցնենք, որ Պետրոսյանի մտերիմ ընկերը խոստովանել է, որ ամուսինները օրեր առաջ օրինականացրել են իրենց հարաբերությունները: Սակայն զույգերը շքեղ արարողություն չեն կազմակերպել, միությունը գրանցել են ՔԿԱԳ-ում։