«Երգիր թե կարող ես»-ի` 2019-ի վերջին հաղորդումը կզարմացնի ձեզ (լուսանկարներ)

Արդեն մի քանի ամիս է, ինչ Armenia հեռուստաընկերությամբ հեռարձակվում է «Երգիր թե կարող ես» նախագիծը, որի շրջանակներում հայտնի մարդիկ՝ դերասանները, ռեժիսորները, հումորիստները, պարողներն ու մնացած բոլոր աստղերն անցնում են երաժշտական, զվարճալի ու հետաքրքրաշարժ փորձությունների միջով։

Տեղեկացնենք, որ ընդհանուր եթերաշրջանի արդյունքներով եզրափակիչ հասած և հաղթած զույգը իր հանգիստն անցկացնելու է Կարմիր ծովի ափին։
«Երգիր թե կարող ես» նախագծի հաղորդավար Վաչե Թովմասյանն իր կատակներով էլ առավել հետաքրքիր է դարձնում հաղորդումը։

Ամանորյա տրամադրությունը չի շրջանցել նաև «Երգիր թե կարող ես»-ի նախագիծը։ Այստեղ արդեն տարվա վերջին նկարահանումներն  են, որոնց մասնակցում են երգչուհի Սոնան, Սպիտակցի Հայկոն, Կամո Սեյրանյանն ու Սոնա Շահգելդյանը։
Այս թողարման փորձություններն էլ առավել զարմանալի ու բարդ են լինելու՝ զարմացնելով թե՛ հեռուստադիտողին, թե՛ մասնակիցներին։