Նարեկ Դուրյանը ներկայացրեց իր «Սիրո մենյու» թատերախաղերի ժողովածուն

Դեկտեմբերի 27-ին դերասան, «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը ներկայացրեց իր «Սիրո մենյու» թատերախաղերի գրքի շնորհանդեսը: Գիրքը դերասանի թատրոնի սաների, խմբագիր Արմեն Ավանեսյանի եւ Քրիստինե Հովհաննիսյանի անակնկալն է Դուրյանին, որը դերասանին շնորհվել է ծննդյան 60-ամյակին` համանուն մոնոներկայացման ժամանակ:

Գրքում ընդգրկում է 5 պիես` «Սե-Լա-Վի»-ն, «Կոմա Նոստրա»-ն, «Սիրո մենյու»-ն, «Օրագիր»-ն և«Գործողություն Նեմեսիս»-ը։
«Զանգակ» գրատանը կայացած շնորհանդեսին ներկա էին «Բոհեմ» թատրոնի երիտասարդ դերասանները, ինչպես նաև Նարեկ Դուրյանի երկրպագուները։