Փորձություն ու ցավ․ ինչո՞ւ էր 2019-ը Մարիամ Ալեքսանյանի կյանքի ամենադժվար տարիներից մեկը

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը բավականին ակտիվ է իր միկրոբլոգում։
Նա երկրպագուների ու հետևորդների հետ ամեն օր կիսվում է նոր լուսանկարներով ու հոլովակներով։ Նա պատմում է իր աշխատանքի, առօրյայի, ժամացի մասին։
Իր միկրոբլոգում Մարիամը հրապարակել է նոր լուսանկար իր ընտրյալի՝ Գոռ Համբարձումյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։
Լուսանկարին կից դերասանուհին գրել է․

«Տարին բարդ և փորձություններով լի էր: Շատերը գնացին այս տարի, շատերն էլ եկան: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ անփոխարինելի մարդիկ չկան, բայց կան մարդիկ, որոնց նման էլ չեն հայտնվի Ձեր կյանքում: Բայց ինչ արած, կյանքը այնքան գունեղ է, որ հեռացնելով օրինակ կանաչը, կբերի դեղինը և այլ վառ գույներ: 2019 լիքն էր: Գործնականում ամեն ինչ հրաշալի էր: Շնորհակալ եմ ինձ վստահելու և աշխատանքս գնահատելու համար:

Ինձ համար իմ կյանքի 2 ամենադժվար տարին էր: Ու անձնական կյանքում բազում փորձություններ, ցավեր, իր հետ բերելով ուժ և հավատ, հավատ որ ամեն բան լավ է լինելու, հավատ, որ սերը իրոք հաղթում է, հավատ որ սերը ջարդում է բոլոր սկզբունքները: Թող Ձեր ձեռքը ցավի ամուր բռնելուց, ոչ թե սիրտը բաժանվելուց: Երբեք մի մտածեք,որ սիրող մարդը 1 օր չի կարող առանց Ձեզ ապրել: Հավատացեք կարող է:

Մարդը հարմարվում է մարդկային կորուստի հետ, ուր մնաց 1 օր, 1 ամիս, 1տարի չդիմանա: Սրտով հավատացեք իրար, հավատացեք, որ միասին լինելուց ավելի լավ բան չկա: Իրար գրկելուց միայն կարևորեք այդ պահի զգացողությունը, որը անբացատրելի քիմիական երևույթ, ու ամենահավեսը՝ միայն դուք 2 ով եք դա զգում: Իրարից աչք մի կտրեք,իրար հետ կտրվեք ամեն ինչից: Ներեք միմյանց: ԴԱ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է։

Լավ իրադարձություններ 2019-ին շատ են եղել, ես միշտ լավի մասին խոսել եմ, իսկ բացասականի՝ ոչ: Եկեք Ձեզ շատ բացասական չտամ: Ձեզ լավ ամանորյա օրեր, ու լիքը սեր, շատ սեր շաատ»: