Երգչուհի Լինդայի ամանորյա նվերը հայ երկրպագուների համար

90-ականների ամենաարտասովոր ռուս երգչուհիներից մեկը՝ հայտնի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւի առաջին մեգաաստղը՝ Լինդան, ելույթ է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Լինդան 23 տարի անց նորից Երևանում էր:
Արտասովոր տեքստերը, նուրբ մեղեդայնությունը, խենթ ռիթմերը ստեղծել են իսկական տոնական մթնոլորտ՝ երաժշտական, ամանորյա։
Բոլոր հին երգերը երգեց, ավելի քան 1 ժամ հանդիսատեսի հետ գոռալով ու թռվռալով։ Երգչուհին երկրպագուների հետ ինքն էլ վայելեց համերգը:
Ներկա էին այն մարդիկ, ովքեր իրոք գիտեին, թե ուր են եկել, ինչի մասին է երգում Լինդան․ ներկա էին երգչուհու բոլոր իրական երկրպագուները։