People ամսագիրը ներկայացրել է 2019 թվականի լավագույն ալբոմների տասնյակը

People ամսագրիրն ամեն տարի  երաժշտասերների դատին է ներկայացնում  տարվա լավագույն ալբոմների տասնյակը։ Վերջինս արդեն հայտարարել է 2019 թվականի ամենապահանջված արտիսների ու նրանց ալբոմների անվանումները։

1․Արիանա Գրանդեի՝ «Thank u, next»
2․Lizzo՝ «Cuz I Love You»
3․Թեյլոր Սվիֆթ՝ «Lover»
4․Բիլի Այլիշ՝ «When We All Fall Asleep»
5․Բիլի Այլիշ` «Where Do De Go?»
6.Լանա Դել Ռեյ՝ «Norman F-Rockwell»
7․Բեյոնսե` «Homecoming: the Live Album»
8․ Արի Լենոքս՝ «She Butter Baby»
9․Մարեն Մորիս` «Girl»
10․Բրիտանի Հովարդի` «Jaime»

Հիշեցնենք, որ երրորդ և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած արտիստներն ասյ տարի արժանացել են նաև այլ լուրջ մրցանակների․ «Time» ամսագրի վարկածով տարվա արտիստ է ճանաչվել երգչուհի Մելիսա Վիվիան Ջեֆերսոնը, որը հայտնի է Լիզզո կեղծանվամբ:
«Time»-ի խմբագրության կարծիքով՝ Լիզզոն իսկապես ինչ-որ նոր բան է ներկայացնում. նրա երաժշտությունը դրական է ու անհավանական հիշվող. հիթերն այդքան հնչուն էլեմենտներով համադրում են փոփը, ռեփն ու R&B-ն և թվում է, թե դրանք գլխումդ եղել են միշտ։
Իսկ Թեյլոր Սվիֆթը American Music Awards-ում (AMA) ստացել է մրցանակ «տասնամյակի արտիստ» հեղինակավոր անվանակարգում: Այդ մասին տեղեկացրել է Variety-ն: