Օլգա Բուզովան և Դավիթ Մանուկյանը միասին են․ զույգը հրապարակել է ռոմանտիկ լուսանկարներ

Արդեն եթերում է Տիմուր Բատրուդինովի և Օլգա Բուզովայի մասնակցությամբ «Պլան Բ» հեռուստածրագիրը, որտեղ երկու հեռուստաստղերն աշխատում են գտնել իրենց համար երկրորդ կես, սակայն մինչև հաղորդման մեկնարկը Օլգան Իտալիայում վայելում էր իր հանգիստը Դավիթ Մանուկյանի հետ, ով նկարահանվել է երգչուհու «Լայքեր» տեսահոլովակում:

Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հաստատել է իր սիրավեպը բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ, հաղորդում է kp.ru-ն։
Ավելի վաղ Օլգան անկեղծացել էր՝ պատմելով, որ իր գործընկերների մեջ շատ են ազգությամբ հայ տղամարդիկ, որոնց տաքարյունությունն ու ուժեղ էներգետիկան հնարավոր չէ չսիրել, սակայն երգչուհին հավատացրել էր, որ իր և հայ բլոգերի միջև գործնական հարաբերություններից բացի այլ բան չկա:

Բացի այդ, սիրահարներն արդեն ծանոթացել են միմյանց ծնողների հետ և մտածում հարսանիքի մասին։
Օլգան հրապարակել է ռոմանտիկ լուսանկար Դավիթի հետ, որի մեկնաբանությունները հեղեղվել են երգչուհու երկրպագուների հաճոյախոսություններով ու ջերմ խոսքերով։