«Եղավ այն, ինչին ես շատ էի սպասում». Միհրան Ծառուկյանի ու Արփիի լուսանկարը

Ինչպես արդեն նշել էինք, երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանը դեկտեմբերի 14-ին ամուսնացել են: Զույգը պսակադրությունից անմիջապես հետո մեկնել է հարսանեկան ճանապարհորդության և միայն վերջերս են ամուսինները վերադարձել։
Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան ջերմ լուսանկարով շնորհավորել է Նոր տարին։
Մեկնաբանությունների հատվածում Միհրանը գրել է. «Տարին նշանավորվեց: Եղավ այն, ինչ բոլորիս կյանքում ամենասպասվածն է: Եղավ այն, ինչին ես շա՜տ էի սպասում: Անսահման սեր ու երջանիկ շա՜տ պահեր բոլորիս: Թող գալիք տարին լինի առողջության, ձեռքբերումների, հաջողությունների տարի: Շնորհավոր 2020թ.»։