Ինչպե՞ս ազատվել անցանկալի հյուրերից․ Ռայան Ռեյնոլդսը զվարճալի տարբերակ է առաջարկում

Ջիմի Ֆելոնի հեղինակային հաղորդման շրջանակներում հայտնի դերասան Ռայան Ռեյնոլդը ներկայացրել է զվարճալի տեսանյութ, որտեղ սովորեցնում է մարդկանց՝ ինչպես ազատվել անցանկալի հյուրերից։

Տեսանյութում դերասանը սկզբում փորձում է նրբանկատ կերպով հյուրերին դուրս հրավիրել, սակայն տեսնելով, որ իր ակնարկները չեն հասկանում՝ նա անցնում է ավելի վճռական գործողությունների։
Տեսանյութի վերջում դերասանը վառում է սասրափելի վատ բուրող մոմերը, որոնց պատճառով հյուրերը մեկը մյուսի հետևից հեռանում են նրա տանից։

Դերասանը կատակելով խորհուրդ է տալիս հեռուստադիտողներին՝ ասելով, նույնիսկ եթե այդպիսի մոմ չունեք, կարող եք հեշտությամբ ինքներդ պատրաստել։ Սովորական մոմ գնեք և ստեղծագործական մոտեցում ցուցաբերեք։