«Ազգային երգիչ» նախագծի հաղթող ճանաչվեց Հարություն Մկրտչյանը. նրա կատարումը հուզել է ժյուրիին

Շանթ հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի հաղթող ճանաչվեց Հարություն Մկրտչյանը:
Երգիչը եզրափակչի ժամանակ ելույթ ունեցավ երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ: Նրանց համատեղ դուետը հուզել էր հանդիսատեսին և ժյուրիին ու բարձր ծափահարությունների էր արժանացել:

Նշենք նաև, որ եզրափակիչ գալա համերգին «Ազգային երգիչ» նախագծի երգիչների հետ համատեղ հանդես եկան նաև Տյոմ Հակոբյանը, Արփին, Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը, Սևակ Ամրոյանը, Սրբուհի Սարգսյանը և շատ ուրիշներ: