Պատանիների կուռք Զաք Էֆրոնը մահաբեր վարակ է ձեռք բերել ջունգլիներում

Ամերիկացի հայտնի 32-ամյա դերասան Զաք Էֆրոնի կյանքի համար պայքարում էին ավստրալացի բժիշկները: Եվ նրանք հաղթեցին: Սերիալների աստղը Սուրբ Ծնունդը նշել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը:

Էֆրոնը հիվանդացել էր Պապուա-Նոր Գվինեայում իր նոր ցուցադրության նկարահանումների ժամանակ: 32-ամյա աստղը վայրի անտառներում վտանգավոր վարակով էր վարակվել, որը նման էր տիֆոիդ տենդի ախտանիշներին, հայտնում է «Days.ru»-ն:

Դեկտեմբերի սկզբին հիվանդությունը թույլ չէր տվել նրան շարունակել նկարահանումները: Կյանքի համար վտանգավոր վիճակում փրկարարները Զաք Էֆրոնին տեղափոխել էին Ավստրալիայի ռազմական հիվանդանոց, որտեղ նա ստացել է բուժում, իսկ Սուրբ Ծննդյան օրը նրան վերջապես դուրս են գրել և տուն ուղարկել:

Ըստ տաբլոիդների՝ աստղի վիճակը գնահատվում է կայուն: Անցած շաբաթվա վերջին դերասանը Ինստագրամում գրառում էր արել, որտեղ նշել էր, որ լիովին ապաքինվել է և շնորհակալություն էր հայտնել երկրպագուներին աջակցության համար: «Ես հիվանդացա Պապուա-Նոր Գվինեայում, բայց արագ վերադարձա նորմալ վիճակի: Հիմա ես արձակուրդում եմ, տանը, ընկերների և ընտանիքի հետ: Շնորհակալ եմ սիրո և հոգածության համար »,- գրել էր նա: