Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի ռոմանտիկ լուսանկարն ու դժբախտ պատահարի մանրամասները

Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հաստատել է իր սիրավեպը բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ, հաղորդում է kp.ru-ն։ Բացի այդ, սիրահարներն արդեն ծանոթացել են միմյանց ծնողների հետ և մտածում հարսանիքի մասին։
Օլգան հրապարակել է ռոմանտիկ լուսանկար Դավիթի հետ, որի մեկնաբանությունները հեղեղվել են երգչուհու երկրպագուների հաճոյախոսություններով ու ջերմ խոսքերով։

Հանուն ընտրյալի հետ հանգստի Բուզովան հրաժարվել է ամանորյա կորպորոտիվներից։ Այդ պատճառով արտիստը 20 մլն ռուբլի է կորցրել։
Օրերս Բուզովան նաև հայտնեց հետևորդներին, որ Կուրշևելում հանգստի ընթացքում Դավիթ Մանուկյանի հետ դժբախտ պատահարէ տեղի ունեցել։ Վերջինս վնասվածք է ստացել։ Բարեբախտաբար, երիտասարդն այժմ իրեն լավ է զգում, իսկ նրա վնասված ձեռքն արդեն ապաքինվում է։

Ավելի վաղ Օլգան անկեղծացել էր՝ պատմելով, որ իր գործընկերների մեջ շատ են ազգությամբ հայ տղամարդիկ, որոնց տաքարյունությունն ու ուժեղ էներգետիկան հնարավոր չէ չսիրել։
Աակայն երգչուհին երկար ժամանակ հավատացնում էր, որ իր և հայ բլոգերի միջև գործնական հարաբերություններից բացի այլ բան չկա։