Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը

Երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը. այս մասին տեղեկանում ենք SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ:

Դերասանը ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով հարվածել է Հովհաննես Ազոյանի մարմնի տաբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական վնասվածքներ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական խումբը:
Տեղում դերասանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն: