Իրինա Շեյքին նմանվելու համար տղամարդը ծախսել է 90 հազար դոլար

Վերջին շրջանում լրատվամիջոցներում հաճախ են քննարկվում այն մարդիկ, ովքեր դիմում են պլաստիկ և կոսմետիկ միջամտություննեի, որեպսզի նմանվեն իրենց կուռքերին:
Նման քայլերի գնում են հիմնականում կանայք, սակայն տղամարդիկ նրանց չեն զիջում:

Բրիտանացի երիտասարդը դեռ մանկուց խենթացել է Իրինա Շեյքի համար, և 18 տարին լրանալուն պես որոշել է նմանվել իր կուռքին:
Նա ծախսել է 90 հազար դոլար, որպեսզի նմանվի Շեյքն: Շատերի կարծիքով տղամարդը, իսկապես, սկսել է նմանվել Իրինա Շեյքին:

Սակայն այս տղամարդը միակը չէ, ով ամեն կերպ ցանկանումէ նմանվել Իրինա Շեյքին:
Վրացական արմատներով Միրանդա Շելիան հավատացնում է իր երկրպագուներին, որ երբևէ չի դիմել պլաստիկ վիրահատության կամ կոսմետիկ միջամտության, սակայն վերջերս նրա մտերիմները խոստովանեցին, որ գեղեցկուհին դիմել է 34 պլաստիկ վիրահատության ներկայիս արտաքինը ստանալու համար:

Գեղեցկուհին մեծ ճանաչում ձեռք բերեց Իրինա Շեյքի հետ իր նմանության շնորհիվ: Իր ինստագրամյան բազմաթիվ երկրպագուների շնորհիվ մոդելն այսօր շատ լավ է վաստակում և պահանջված է բազմաթիվ մոդելային գործակալությունների կողմից: