Պապարացիները ֆիքսել են Քիմ և Քլոե Քարդաշյաններին գոլֆ խաղալիս (լուսանկարներ)

Ամերիկյան Քարդաշյանների ընտանիքը ռեալիթի շոուի աստղեր Քիմ և Քլոե Քարդաշյանները կրկին հայտնվել են «ամենատես» պապարացիների ուշադրության կետրոնում: Այս անգամ պապարացիները աստղային քույրերին լուսանկարել են Լոս Անջելեսում գոլֆ խաղալիս:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, խաղը տեսանկարահանել է ռեալիթի շոուի օպերատորական թիմը, որպեսզի այն ցուցադրի շոուի ապագա դրվագներում:

Խաղի համար 39-ամյա Քիմ Քարդաշյանը ընտրել է սպիտակ մարզահագուստ, իսկ 35-ամյա Քլոյեն՝ գայթակղիչ բարեմասնություններն ընդգծող սև հագուստ: