Շերոն Սթոունը համեմատել է Պուտինին և Թրամփին` քննադատելով վերջինիս

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթունը CQ ամսագրին տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ և ՌԴ նախագահների մասին: Դերասանուհին Վլադիմիր Պուտինին որակել է որպես հզոր առաջնորդ և քննադատել է Դոնալդ Թրամփին:
«Կարծում եմ` Պուտինն իր երկրի համար ուժեղ առաջնորդ է»,- ասել է Սթոունը և հավելել, որ Պուտինն ու Թրամփը շատ տարբեր են:

Դերասանուհին նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահը կառավարում է երկրի շահերից ելնելով, իսկ ահա Թրամփը «պարծենկոտ» է և չի հարգում իր պաշտոնը: Սթոունը վստահ չէ, որ ԱՄՆ-ի նախագահն այս տարի կվերընտրվի: