«Գահերի խաղը» սերիալի դերասանը կհայտնվի «Մատանիների տիրակալ»-ում

«Մատանիների տիրակալը» սերիալում Բալդորի դերում կխաղա Ռոբերտ Արամայոն: Այդ մասին հաղորդում է Radio Times-ը: Արամայոն հայտնի է «Գահերի խաղը» սերիալից, որտեղ նա խաղացել է երիտասարդ Նեդ Ստարկի դերում:

Դերասանը փոխարինում է Ուիլ Պոուլտերին, որը հրաժարվեց աշխատել սերիալում 2019-ի դեկտեմբերին ՝ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով:

Սերիալում կցուցադրվեն իրադարձություններ «Մատանիների տիրակալը» տրիլոգիայի առաջին մասից: Ասաջին սերիայի թողարկման ժամկետը դեռևս հայտնի չէ: