Լեոնարդո ԴիԿապրիոն 3 մլն դոլար է նվիրաբերել Ավստրալիայում անտառային հրդեհների մարման համար

Earth Alliance բնապահպանական խմբի հիմնադիրներից մեկը՝  ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն, 3 միլիոն դոլար է նվիրաբերել Ավստրալիայում հրդեհաշիջման աշխատանքների համար: Այս մասին Instagram- ի իր էջում հայտարարել է հոլիվուդյան աստղը: «Գումարը կուղղվի հրդեհներից տուժած ավստրալացիներին օգնելու, ինչպես նաև վայրի բնությունը փրկելու և դրա վերականգնմանն աջակցելու համար»,- ասել է Լեոնարդո դի Կապրիոն

Նախօրեին հայտնի է դարձել, որ Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան 1 միլիարդ կենդանատեսակ:

Հոկտեմբերից Ավստրալիայում մոլեգնող խոշոր անտառային հրդեհները ոչնչացրել են 8,4 միլիոն հեկտար անտառ, մոտ 2 հազար բնակելի տուն: Աղետի հետևանքով առնվազն 27 մարդ է մահացել, հայտնում է BBC News– ը: Ներկայումս հրդեհը մոլեգնում է տարածքները Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում: