«Կաշխատենք այդ ուղղությամբ». Եվգենի Պետրոսյանի կինը պատասխանել է հումորիստին երեխաներ պարգևելու մասին հարցին

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի օգնական և, ենթադրաբար, նրա ներկայիս կին Տատյանա Բրուխունովան Ինստագրամի իր էջում պատասխանել է երեխաների մասին հետևորդների տված հարցին:

Հետևորդներից մեկը 30-ամյա Բրուխունովային առաջարկել է 74-ամյա Պետրոսյանին 5 զավակ պարգևել, նա էլ պատասխանել է. «Հի՞նգ, շնորհակալ եմ, կաշխատենք այդ ուղղությամբ», մեջբերում է ռուսական «РЕН ТВ» հեռուստաալիքը:

Այժմ Տատյանա Բրուխունովան հանգստանում է Ֆինլանդիայում:

Եվգենի Պետրոսյանի հինգերորդ ամուսնության մասին տեղեկությունը լրատվամիջոցներում տարածվել է 2019 թվականի վերջին: Ըստ լրատվամիջոցների` զույգը գաղտնի ամուսնացել է դեկտեմբերի սկզբին: Դրան նախորդել է Ելենա Ստեպանենկոյի հետ սկանդալային բաժանումը: Զույգը դեռևս վաղուց է բաժանվել, սակայն ունեցվածքը կիսելու վերաբերյալ անհամաձայնությունները շարունակվում են: