Սա ֆոտոշոփ չէ. բոդիբիլդինգի աշխարհի չեմպիոնուհու լուսանկարները

Պրոֆեսիոնալ մարզուհին, ով 10 տարի առաջ հանդիպել է ամուսնուն, բացահայտել է ընտանեկան երջանկության գաղտնիքը:

Նատալյա Կուզնեցովան հայտնի փաուերլիֆթեր է, ով Ինստագրամում ունի ավելի քան 530 հազար հետևորդ: Եվ այդ ամենը՝ շնորհիվ նրա մկանոտ մարմնի:

Աղջիկը ծնվել է Չիտայում, որտեղ 14 տարեկանում սկսել է մարզվել: Այժմ նա ընդամենը 28 տարեկան է, բայց արդեն բոդիբիլդինգի աշխարհի չեմպիոն է:

Ըստ Նատալիայի՝ մանկության տարիներին ինքը եղել է «մոխրագույն մկնիկ» և քաշը եղել է 40 կգ: Համեմատության համարնշենք, որ նրա ներկայիս քաշը 90 կգ է:

Մարզուհին հանդիպել է ամուսնուն 10 տարի առաջ: Եվ թեև նրա բիցեպսներն ավելի փոքր են, բայց աղջիկը խոստովանում է, որ հարաբերություններում առանցքայինը սերն ու աջակցությունն է:

Բայց ոչ բոլոր օգտատերերն են դրական վերաբերվում Նատալիայի տեսքին: Դրա պատճառով նրան ամեն օր ուղղում են վիրավորանքներ և նույնիսկ սպառնալիքներ:

Այնուամենայնիվ, աղջիկը դրան ուշադրություն չի դարձնում և միայն վայելում է իր համբավը: Իսկապես, շատ հաճախ մարդիկ մոտենում են նրան, որպեսզի աջակցեն: