Արման Նշանյանն ու կինը ԱՄՆ-ից Հայաստան են վերադարձել, որպեսզի երեխան Երևանում ծնվի

2020 թվականը դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի ընտանիքում շատ կարևոր է. գարնանը լույս աշխարհ կգա նրանց առաջնեկը: Նա և կինը՝ Վիկան, աղջիկ են ունենալու, անվան ընտրության հարցում դեռ չեն կողմնորոշվել, սակայն երեխայի սեռը նրանց շատ է ուրախացրել:

Ամուսնական զույգը վերջերս է ԱՄՆ-ից վերադարձել Հայաստան: Ըստ Արմանի՝ իրենց նպատակն էր, որ երեխան լույս աշխարհ գա Հայաստանում: «Մենք հնարավորություն ունեինք, որ երեխան ծնվեր ԱՄՆ-ում, սակայն ցանկացանք, որ նրա ծննդավայրը Երևանը լինի: Ի վերջո, թե՛ իմ, թե՛ կնոջս ծննդավայրը Երևանն է, մենք այստեղ ենք ծանոթացել, այստեղ են անցել մեր ամենակարևոր տարիները, ինչու պետք է ցանկանայինք, որ երեխան ԱՄՆ-ում ծնվեր»,-  Tert.am Life-ի հետ զրույցում հայտնել է դերասանը: