Կինոքննադատներ Նիկոլաս Բարբերն ու Քերին Ջեյմսը նշել են այն ֆիլմերը, որոնց 2020-ին ամենամեծ ոգևորությամբ են սպասում: Ցուցակը հրապարակել է BBC հեռուստաընկերությունը:
Ընդհանուր առմամբ, ցուցակում հայտնվել է 14 ֆիլմ: Վարկանիշային աղյուսակում առաջինը ավստրալացի ռեժիսոր Ջասթին Քուրզելի «Քելլի բանդայի իրական պատմություն»-ն է: Երկրորդ տեղում՝ «Դեյվիդ Քոփերֆիլդի պատմություն» ֆիլմն է: Երրորդ հորիզոնականը գրավել է Լի Ուոննելլի «Անտեսանելի մարդը» սարսափ ֆիլմը:
Փորձագետներն ամենասպասված ֆիլմերի ցանկում ընդգրկել են նաև «Մահանալու ժամանակը չէ», «Հեռանկարային երիտասարդ կին», «Արտեմիս Ֆաուլ», «Հրաշք կին. 1984», «Հոգի», «Նորություններ ամբողջ աշխարհից» և այլ ֆիլմեր: