Ջիջի Հադիդը և Զեյն Մալիքը կրկին միասին են (լուսանկարներ)

Արևմտյան շոու բիզնեսի երբեմնի ամենահայտնի զույգերից մեկը՝ երգիչ Զեյն Մալիքն ու սուպերմոդել Ջիջի Հադիդը, կրկին միասին են: Ինչպես նշում է Daily Mail-ը,զույգը, պատճառաբանելով գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը, բաժանվել էր 2018 նոյեմբերին:

Սակայն այժմ պապարացիները 27-ամյա Մալեքին և 24-ամյա Հադիդին լուսանկարել են Նյու Յորքի փողոցներով զբոսնելիս: Նրանք միասին են նշել Մալիքի ծննդյան տոնը՝ այցելելով տեղի իտալական ռեստորաններից մեկը:

Դատելով հրապարակված լուսանկարներից՝ հյուրերի շարքում են եղել երգչուհի Դուա Լիպան, Հադիդի քույրը՝ սուպերմոդել Բելլա Հադիդը, ու նրանց մայրը՝ Յոլանդա Հադիդը:
Հիշեցնենք, որ զույգը միասին է 2015թ. ի վեր: