Մեծ Բրիտանիայի 93-ամյա թագուհուն նկատել են մեքենա վարելիս (լուսանկարներ, տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի 93-ամյա թագուհի Եղիսաբեթ 2-րդը, չնայած տարիքին, մեքենայի ղեկին է նստել, հայտնում է  Sky News-ը:
Թագուհուն մեքենայի ղեկին նկատել են Սանդրինգեմում նրա կալվածքում:

Նա շան պատկերով Hermes բրենդի գլխաշոր է կրել: Նշվում է, որ թագուհին Range Rover-ը վարել է առանց ամրագոտին կապելու:
Նշվում է, որ նա խիստ տեսք է ունեցել և նկատել է իրեն հետևող լրագրողներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում առաջացած ճգնաժամի ֆոնին թագուհի Եղիսաբեթ 2-րդը հունվարի 13-ին Նորֆոլքի դղյակում շտապ խորհրդակցության է կանչել որդուն՝ արքայազն Չարլզին, թոռներին՝ արքայազն Ուիլյամին և արքայազն Հարիին: Ակնկալվում է, որ Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, քննարկմանը կմիանա տեսազանգի միջոցով: Այժմ նա իր և Հարիի առաջնեկի՝ Արչիի հետ գտնվում է Կանադայում:

Խորհրդակցությունը կապված է արքայազն Հարիի և նրա կնոջ՝ թագավորական լիազորություններն ու պարտականությունները վայր դնելու և ֆինանսապես անկախ դառնալու վերաբերյալ շոկային հայտարարության հետ: Նշվում է, որ անակնկալ հայտարարությունը բրիտանական մամուլի կողմից «Բրեքզիթ»-ի օրինակով կնքվել է «Մեգզիթ»: