«Դոմ 2»-ի սկանդալային աստղը դարձել է պլաստիկ վիրաբուժության զոհ

«Դոմ 2»-ի նախկին մասնակից Լիզա Տրիանդաֆիլիդին իր ինստագրամյան էջում կիսվել է ցավալի նորությամբ՝ ասելով, որ պլաստիկ վիրահատության հետևանքով նրա որովայնի մաշկը կախվել է և այլանդակվել:

Ամիսներ առաջ գեղեցկուհին գիրացել էր 8 կիլոգրամով, որպեսզի իր որովայնի ճարպը տեղափոխեն նստատեղի վրա՝ պլաստիկ վիրահատությամբ այն մեծացնելով: Բայց գեղեցկուհու սպասելիքները չարդարացան:

Թե՛ նստատեղը, թե որովայնն այլանդակվել են: Որովայնի մաշկը թուլացել է և առաջ են եկել բազմաթիվ խնդիրներ:
Պլաստիկ վիրաբույժն առաջարկել է Լիզային սպասել 1 տարի, որպեսզի երկրորդ վիրահատությամբ հնարավոր լինի շտկել առաջացած իրավիճակը, սակայն գեղեցկուհին հրաժարվել է:

Լիզան հավատացրել է, որ այլևս երբեք չի դիմի ոչ մի պլաստիկ վիրահատության, իսկ մարմինը կփորձի գեղեցկացնել առողջ ապրելակերպի, սպորտի ու օգտակար սննդի միջոցով: