Ես լիովին աջակցում եմ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի նոր կյանք սկսելու ցանկությանը․ Եղիսաբեթ 2-րդի հայտարարությունը

Թագուհի Եղիսաբեթ II-ը Սանդրիհեմյան պալատում հավաքել է թագավորական ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քննարկելու արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքի անդամի արտոնություններից հրաժարվելու և ֆինանսապես անկախանալու ցանկությունը։

Եղիսաբեթ II-ն աջակցություն է հայտնել արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին։

Համապատասխան հայտարարությունն արվել է ընտանեկան խորհրդակցության ավարտին:

«Ես և ընտանիքս լիովին աջակցում ենք Հարրիի և Մեգանի՝ երիտասարդ ընտանիքի կարգավիճակում նոր կյանք սկսելու ցանկությանը: Թեև մենք կնախընտրեինք, որ նրանք մնային թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ, սակայն մենք հարգում և ընդունում ենք անկախ կյանքով ապրելու նրանց ցանկությունը»,- ասվում է թագուհու հայտարարության մեջ:

Թագուհին նաև խոսել է Հարրիի ու Մեգանի համար «անցումային շրջանի» մասին, որի ընթացքում նրանք ժամանակ առ ժամանակ բնակվելու են Մեծ Բրիտանիայում և Կանադայում։