Համացանցի օգտատերերը ծաղրել են Քարդաշյանին՝ NBA-ի խաղի ժամանակ կրած հագուստի համար (լուսանկարներ)

Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, ով նախօրեին Լոս Անջելեսում ամուսնու հետ ներկա է եղել բասկետբոլային հանդիպումներից մեկին, քննադատվել է «անհեթեթ» արտաքին տեսքի համար:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, հայազգի աստղի թվիթերյան հետևորդներից շատերի կարծիքով՝ օձային տպանախշով Gucci վինտաժային տաբատ, արծաթափայլ Balenciaga երկարաճիտ կոշիկներ, ինչպես նաև փայլուն ձմեռային տաք բաճկոն կրող Քարդաշյանը ծիծաղելի և անհեթեթ տեսք է ունեցել մարզական հանդիպմանը:

Նրանց նաև զարմացրել է այն փաստը, որ Քարդաշյանը դահլիճում մեծ արևապաշտպան ակնոց է կրել:
Բացի այդ, նրանք քննարկել են՝ դիզայներները քանի օձ են սատկացրել, այս տարաբը ստեղծելու համար:

Daily Mail-ը հավելում է, որ խաղի ժամանակ Քարդաշյանը երկրպագել է կրտսեր քրոջ՝ Քլոյե Քարդաշյանի նախկին ընկերոջը՝ Տրիստան Թոմփսոնին, որից Քլոյեն մեկ դուստր ունի: