«Մալախովի կողմից հալածանքներն ավարտվեցին». Մարիա Շուկշինան բացահայտել է ողջ ճշմարտությունը

52-ամյա Մարիա Շուկշինան իր ինստագրամյան էջում պարզաբանել է իր ընտանիքի շուրջ պտտվող սկանդալները՝ ասելով, որ տհաճ իրավիճակը ստեղծվել է Անդրեյ Մալախովի պատճառով:
Հիշեցնենք, որ Մարիա Շուկշինայի որդու նախկին սիրեցյալը, պահանջում էր Մակար Շուկշինից ալիմենտներ վճարել իրենց համատեղ որդու դաստիարակության համար:

«Անդրեյ Մալախովը պայմանագիր էր կնքել Ֆրեայի հետ, որպեսզի վերջինս մեզ զանգահարի, մեզ հյուրընկալվի միայն լրագրողների ընկերակցությամբ: Յուրաքանչյուր զանգ ձայնագրվում էր, և միայն դա էր պատճառը, որ այս ողջ տարվա ընթացքում մենք խուսափում էինք շփվել Ֆրեայի հետ»,- իր հրապարակման մեջ գրել է Մարիա Շուկշինան:

Դերասանուհին նաև հայտնել է երկրպագուներին, որ դատարանի որոշմանը համաձայն՝ Ֆրեային զրկել են ծնողական իրավունքներից, և այժմ փորքիկը բնակվում է Շուկշինների հետ:
Դերասանուհին նաև հրապարակել է թոռնիկի լուսանկարը: