Ալլա Պուգաչովայի սելֆին վախեցրել է երկրպագուներին

70-ամյա երգչուհի Ալլա Պուգաչովան չի դադարոմ ելույթ ունենալ ու հանդես գալ համերգային շրջագայություններով: Երգչուհին լրագրողների հետ զրույցում հավատացրել է, որ յուրաքնաչյուր ամիս հասնցնոմ է լինել 6-8 երկրում:
Սակայն վերջին ժամանակներում նա բավականին շատ ժամանակ է հատկացնում փոքրիկ երեխաներին:
«Տարիներ առաջ ես կարիերան գերադասեցի ընտանիքից, սակայն հիմա գիտեմ, որ սխալ էի»,-անկեղծացել է Պուգաչովան:

Լինելով ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ու պահանջված դեմքերից մեկը՝ Պուգաչովան ամեն կերպ ցանկանում է ավելի երիտասարդ տեսք ունենալ ու հետևել վերջին թրենդներին:
Նա դիմում է պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունների, դիմահարդարների ու վարսահարդարների օգնությանը՝ մշտապես խնամված ու շքեղ տեսք ունենալու համար:

Օրեր առաջ նա իր ինստագրամյան էջում կիսվել է նոր սելֆիով, որը վախեցրել է երկրպագուներին:
Ինստագրամյան հետևորդները լուսանկարի մեկնաբանություններում նշել են, որ երգչուին չափն անցել է դիմահարդարման հարցում: «Ինչպե՞ս եմ գիշերը քնելու այս տեսարանից հետո»,- լուսանկարի մեկնաբանություններում կատակել է հետևորդներից մեկը: