«Մայրիկը հավերժ կսիրի քեզ». Քիմ Քարդաշյանը հուզիչ գրառմամբ շնորհավորել է դստեր տարեդարձը

«Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում հուզիչ գրառմամբ շնորհավորել է դստեր` Չիկագոյի ծննդյան տարեդարձը:

«Շնորհավոր ծնունդդ, իմ քաղցր աղջիկ Չիկագո: Չեմ հավատում, որ արդեն 2 տարեկան ես: Դու այնքան ուրախություն ես բերում մեր կյանք: Սիրում եմ տեսնել, թե ինչպես ես մեծանում ամեն օր: Իմ խելացի, կենսուրախ, խենթ աղջիկ: Մայրիկը հավերժ կսիրի քեզ»:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու  Քանյե Ուեսթը չորս երեխա ունեն` 6-ամյա Նորթը , 4-ամյա Սեյնթը, 2-ամյա Չիկագոն և 8 ամսական Փսալմը: Վերջիններս ծնվել են փոխնակ մոր միջոցով: