«Մի լավ կծիծաղենք». շուտով կկայանա Բրիթնի Սփիրսի նկարների ցուցահանդեսը

Երգչուհի Բրիթնի Սփիրսը չի դադարում զարմացնել երկրպագուներին ու մնալ ուշադրության կենտրոնում: Գեղեցկուհին շաբաթներ առաջ տեղեկացրեց, որ սկսել է զբաղվել նկարչությամբ և անգամ տեսանյութ հրապարակեց՝ ինչպես է Մալդիվներում գտնվող իր ամառանոցում զբաղվում սիրելի գործով:

Սակայն նրա նկարները երկրպագուների կողմից ընդունվեցին ծաղրանքով: Վերջիններս տեսանյութի մեկնաբանությունները հեղեղեցին բացասական կարծիքներով՝ խորհուրդ տալով երգչուհուն այլևս երբեք չմոտենալ ներկերին ու վրձնին:
Սակայն այդ արձագանքից Բրիթնի Սփիրսն ամենևին չի բարդույթավորվել կամ կոտրվել:

Վերջերս հայտնի դարձավ, որ Սփիրսը պատրաստվում է ներկայանալ իր նկարների ցուցահանդեսով, որը տեղի կունենա Sympa պատկերասրահում:
Երկրպագուներն ահամբեր սպասոմ են ցուցահանդեսին:
«Մի լավ կծիծաղենք»,- երգչուհու միկրոբլոգում գրել է ինստագրամյան հետևորդներից մեկը:

https://www.instagram.com/p/BaMu4zTlqez/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again