«Մամուլը սպանեց նրա մորը». Հյու Գրանտն աջակցել է արքայազն Հարրիին

Բրիտանացի դերասան Հյու Գրանտը մեկնաբանել է իրավիճակը, որը ստեղծվել է թագավորական ընտանիքի անդամների՝ արքայազն Հարիի ու դքսուհի Մեգան Մարքլի շուրջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թագուհի Եղիսաբեթ II-ը Սանդրիհեմյան պալատում հավաքել է թագավորական ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քննարկելու արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքի անդամի արտոնություններից հրաժարվելու և ֆինանսապես անկախանալու ցանկությունը։ Այս ամենը ակտիվ քննարկվում է աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցների կողմից:

«Sirius XM» ալիքով «Radio Andy show» ռադիոշոոյի ընթացքում հաղորդավարը դերասանին հարցրել է, թե ինչ է նա մտածում Սասեքսի դուքսի ու դքսուհու հայտարարության վերաբերյալ։
Եվ Գրանտը պատասխանել է, որ աջակցում է արքայազն Հարիին և խորհուրդ է տալիս լրագրողներին քիչ խառնվել նրանց անձնական գործերին:
«Մամուլը սպանեց նրա մորը»,- ասել է Հյու Գրանտը: