Ո՞վ է Բրեդլի Կուպերի նոր ընտրյալը

Բրեդլի կուպերի սիրտը կրկին զբաղված է. նա տարվել է դերասանուհի Աննա դե Արմասով, ով «Գործակալ 007» ֆիլմում մարմնավորելու է Ջեյմս Բոնդի ընկերուհու կերպարը:

Աստղային զույգի մտերիմների պնդմամբ՝ Բրեդլին կարողացել է գերել գեղեցկուհուն իր հումորի անկրկնելի զգացման շնորհիվ: Նրրանք միասին են ներկայացել Ամերիկյան ֆիլմարվեստի ինստիտուտի տոնական նախաճաշին:

Ականատեսների հավաստմամբ՝ ողջ ընթացքում զույգն անբաժան է եղել:
Զույգի ծանոթությունը կայացել է 2016 թվականին՝ «Հրացաններով տղաները» ֆիլմի նկարահանման ժամանակ, սակայն այդ տարիներին Բրեդլի Կուպերի սիրտը զբաղված էր Իրինա Շեյքով:

Իրենց հարաբերությոնների մասին թե՛ Բրեդլի Կուպերը, թե՛ Աննան հրաժարվում են խոսել ու որևէ մեկնաբանություն տալ:
Ինսայդերների հավաստմամբ՝ զույգի հարաբերությունները դեռ նոր են սկսվում, և նրանք չեն ցանկանում պատասխանատու հայտարարություններ անել ու բարդացնել ամեն բան: